ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանի գրասենյակը կարևորում է անվտանգության ոլորտի ժողովրդավարական
վերահսկողությունը` որպես արդյունավետ և հաշվետու կառավարման նախապայման, և հետամուտ
է այս ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկմանը։ Սույն տեսահոլովակը
պատրաստվել է Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)
աջակցությամբ և ներկայացնում է ժողովրդավարական վերահսկողության հայեցակարգի հիմնական
հասկացությունները։