Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության
«Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնի ժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ»
էթնո երգչախմբի երգչուհի Տիգրանուհի Մուրադովայի հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը:
Նրանց
նվագակցել է հաստատության սան Անգելինա Հարությունյանը:
Երգի կատարումը
պատրաստվել էր նախօրորք։ Հանգստյան օրերին Անահիտ Մանասյանը մանկատանը Տիգրանուհի Մուրադովայի
և Անգելինա Հարությունյանի հետ մասնակցել է փորձերի՝ համատեղ մշակելով երգի կատարման
ծրագիրը։ Միասին անցկացրած ժամանակը և տարբեր
հարցերի շուրջ քննարկումները ձևավորել են ամուր ընկերություն:
«Երջանիկ
եմ, որ հանգստյան օրերիս մի հատվածն այս հրաշք մարդկանց հետ եմ անցկացնում: Երջանիկ
եմ, որ կարողանում եմ նրանց սիրո զգացողություն պարգևել և նույն հրաշք զգացողությունն
էլ նրանցից եմ ստանում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: