ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված այս ծրագրի նպատակն է ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեությունը, լիազորությունները, ինչպես նաև պատասխանել առավել հուզող հարցերին: Երկրորդ ֆիլմում ներկայացվում են նաև Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և իրավական վերլուծության վարչությունների աշխատանքները: