«Պատերազմի
ընթացքում և հետո հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական
զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում,
հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն
և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի»: Այս մասին ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է ֆրանսիական «AYB FM» ռադիոյին տրված
հարցազրույցի ընթացքում:
Պաշտպանը
նշել է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Արցախից և Հայաստանի սահմանակից
մարզերից տեղահանվել է ավելի քան 100 հազար մարդ, 40 հազարը՝ անօթևան են, նրանց մեջ
կա 30 հազար երեխա և 24 հազարդպրոցական: