Գլխավոր թեման՝ անհանդուրժողականության և ատելության միջավայրի ազդեցությունն
է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա:
✅ Ատելության խոսքը կարող է հանգեցնել հակաիրավական բազմաթիվ
երևույթների, այդ թվում՝ ատելության շարժառիթներով հանցագործությունների։
✅ Ատելության խոսքի թիրախում է այսօր նաև Մարդու իրավունքների
պաշտպանը: Որո՞նք են պայքարի մեխանիզմները:
✅ Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա օմբուդսմենը։
✅ Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է այս
և մի շարք այլ հարցերի:
✅ Ազատությունն այն չէ, ինչ ձեզ տվել են: Ազատությունն այն է,
ինչը ձեզնից չեն կարող խլել:
Հաղորդաշարի «Մեջբերում» հատվածում Պաշտպանը մեկնաբանել է
18-րդ դարի խոշորագույն փիլիսոփա-լուսավորիչ Վոլտերի խոսքերը: