Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հերոսն այս անգամ Հաշմանդամություն ունեցող մարզիկների բազկամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նաիրա Մեսրոպյանն է։
Նա կարծում է, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ․ ունեցել է նպատակ և գնացել այն իրականացնելու ճանապարհով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներք։