«Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից 2024 թվականին
եղել են ոլորտներ, որոնք զարգացել և կատարելագործվել են, սակայն կան մի շարք ոլորտներ,
որտեղ խնդիրները բազմաթիվ են»։
Պաշտպանն ընդգծել է խնդիրները ճիշտ հասցեավորելու կարևորությունը.
«Կարևոր է, որ պետական մարմինները ոչ թե թաքցնեն և ժխտեն խնդրի
առկայությունը, այլ փորձենք համատեղ ջանքերով դրանք լուծել»:
Անդրադարձ է կատարվել ՝
▪️հավաքների ժամանակ առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքերին,
▪️անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի տարածմանը,
▪️բոլոր խմբերի, այդ թվում՝ հանրային գործիչների և պաշտոնատար
անձանց իրավունքների պաշտպանությանը,
▪️Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վստահելիության և անկախության
A դասի բարձրագույն կարգավիճակի շնորհմանը,
▪️ վերջին շրջանում իրեն, այդ թվում` որպես կին, թիրախավորելու
դեպքերին:
Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է այս
և մի շարք այլ հարցերի: