Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը MediaHub-ին հունիսի 25-ի առավոտյան տված հարցազրույցում
անդրադարձել է վերջին օրերին և այսօր տեղի ունեցած իրադարձություններին։
Հարցազրույցի
շրջանակներում Պաշտպանը կարևորել է ատելության խոսքի և վիրավորանք պարունակող խոսքի
տարանջատումը՝ միաժամանակ ընդգծելով խոսքի նման տեսակների բացառման կարևորությունը
հանրային խոսույթում:
Զրույցի
ընթացքում քննարկվել են հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցեր, որոնք առնչվում
են մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործընթացների
դիտարկմանն ու գնահատմանը։
Անդրադարձ
է կատարվել նաև հունիսի 18-ից Ոստիկանության հատուկ տարածքում գտնվող մի շարք տրանսպորտային
միջոցների հետ կապված դեպքերին։ Այս համատեքստում նշվել է, որ Մարդու իրավունքների
պաշտպանը մշտապես է անդրադառնում վերոնշյալ խնդիրին, այդ թվում` տարեկան հաղորդումներում։