«Արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում, մարդիկ չեն հայտնվում բանտերում նրա համար, որպեսզի 2-րդ անգամ պատժվեն։ Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի ու հետո էլ ասի, թե նա ազատ արձակման պատրաստ չէ: Պետք է գործի անհատական մոտեցում, ռիսկային գնահատման մեխանիզմ և վստահության կանխավարկած ազատազրկվածի նկատմամբ»,- նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ամփոփում է ՔԿՀ-ներում, հոգեբուժական կազմակերպություններում ու իրավապահ մարմինների համակարգի ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները։
Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երաշխիքների եւ կառուցվածքի զարգացումը