Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի առաջին կին հերոսը կիսաֆաբրիկատների արտադրության հիմնադիր Լուսինե Բարաթյանն է, ով բնակվում է Վանաձոր քաղաքում։ Նա ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ տնային պայմաններում և աստիճանաբար դարձել մարզում առաջատար։
«Ես վառ օրինակ եմ, որ զրոյից սկսելով հասել եմ այս կետին»,- ասում է կին գործարարը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։