Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է «Euromedia 24»-ի տաղավարում։
Զրույցի
ընթացքում քննարկվել են հանրային հնչեղություն ստացած հարցեր, որոնք առնչվում են ինչպես
մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հասարակական ու քաղաքական զարգացումների
շրջանակին։
Ի թիվս
այլնի, անդրադարձ է կատարվել
▪️քրեակատարողական
հիմնարկներ իրականացված այցերին, հանդիպումներին ազատությունից զրկված անձանց, այդ
թվում՝ վերջին օրերի իրադարձությունների հետևանքով ազատությունից զրկված անձանց հետ,
▪️կրոնական
ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգություններին, կրոնական կազմակերպությունների
ինքնավարությանը, կրոնական կազմակերպությունների համար գործող սահմանափակումներին,
▪️իրավական
գործընթացների շրջանակներում իրավունքների երաշխիքներին, անմեղության կանխավարկածին
և այդ առումով առկա խնդիրներին: