Մարդու
իրավունքների պաշտպանի առաքելությունն է պաշտպանել մարդկանց իրավունքները, իսկ արդյո՞ք
Պաշտպանի իրավունքներն օրենքով պաշտպանված են:
Այս և
մի շարք այլ հարցերի վերաբերյալ հունիսի 10-ին Azdagir.am կայքի հետ զրուցել է Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Հարցազրույցի
ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանը պատասխանել է հետևյալ հարցերին.
☑️ կոնկրետ շրջանակների կողմից ՄԻՊ
հաստատության թիրախավորման դեպքերին, այդ թվում՝ հանրային արշավներին, դրանց պատճառներին,
հիմնական դերակատարներին,
☑️ Ոստիկանության բաժիններ արագ
արձագանքման խմբերի այցերին,
☑️ ատելության խոսքի տարածման հետ
կապված հարցերին,
☑️ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ
տեղի ունեցած միջադեպերին և նրանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանը:
Պաշտպանը
ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրավունքների հետ կապված խնդիրները։