«Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը:
Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութին ծանոթացեք այս հղումով. https://bit.ly/3GlHzOE