Փետրվարի
20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել
Շիրակի մարզ։
Տեղի է
ունեցել հանդիպում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Քննարկվել են մարզում մարդու
իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ տնտեսական հիմնահարցեր, ինչպես
նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։ Անահիտ Մանասյանն այցելել
է նաև Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի
տարածքում: Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում
աշակերտների հետ: Քննարկվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման
և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև ՄԻՊ հաստատության դերն ու գործունեության
ուղղությունները: