Մարդու
իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել
է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական
իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աշխատաժողովի
ընթացքում ներկայացվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները,
Խոշտանգման հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում,
Խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը, ԽԿԿ (Խոշտանգումների և
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման
եվրոպական կոմիտե) չափանիշները, ոլորտի ՄԻԵԴ վճիռները, ոչ հոժարակամ բուժումը, հատուկ
միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, ազատությունից
զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի
կանխարգելման կարևոր բաղադրիչ և այլն։
Վերապատրասման դասընթացը
կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից
ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։