Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով
Հրապարակման ամսաթիվ: 13.08.2019
Դիմումով վիճարկվում է ՀՀ հարկային
օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետ «ա» և 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ
կետի «բ» ենթակետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ
1373-Ն որոշմամբ հաստատված Հավելված N1-ով սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ և 15-րդ
կետի 2-րդ ենթակետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին,
39-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերին և 79-րդ հոդվածներին, այնքանով,
որքանով «կրեդիտորական պարտք» և «դեբիտորական պարտք» եզրույթների հասկացությունները
տրվում է ոչ թե օրենքով այլ կառավարության որոշմամբ (որպիսին չի բխում օրենքից)՝ դրանով
իսկ հանգեցնելով օրենքով չնախատեսված կարգով սեփականության իրավունքին միջամտության:
Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով