Պաշտպանին
կարող է դիմել ցանկացած անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության
վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից, այդ թվում նաեւ՝
1․ փախստականները, կանայք, երեխաները,
2․ ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձինք,
3․ զինապարտները, զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք,
4․ իրավաբանական անձինք,
5․ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները,
6․ պաշտոնատար անձինք, միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:
Ուրիշի
իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց
ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու
ժառանգները: