Մարդու իրավունքների տարբեր ոլորտների վերաբերյալ
հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև իրավասու պետական
և ոչ պետական մարմինների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով Պաշտպանը
հրապարակում է ուղեցույցեր: Դրանք վերաբերում են ինչպես հանրային ծառայության ոլորտում
սպառողների, այնպես էլ առանձին խումբ անձանց իրավունքներին: Ուղեցույցներում ներառվում
են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին
հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։