Կրթություն
· 1981-1986թթ. սովորել եւ գերազանցությամբ
ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
· 1986թ-ին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության
եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
· 1989թ-ին,
պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի
գիտական աստիճան:
·
1993-1997թթ. ուսանել
է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց եւ
գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի
գիտական աստիճան: Վերապատրաստվել է Կենտրոնական Եվրոպայի եւ Փարիզ 12
համալսարաններում: Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ
ծրագրի 2006-2007թթ․ շրջանավարտ է
Աշխատանքային գործունեություն
- 1989 թվականից Արմեն
Հարությունյանը դասավանդել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնում: Համատեղությամբ
աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու: Դասավանդել է
նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ Հայաստանում ֆրանսիական
համալսարան հիմնադրամում:
- 2001-2005թթ. եղել
է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ:
- 2000-2002թթ. եղել
է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի
դեկան:
- 2002-2006թթ. զբաղեցրել
է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:
- 2001թ-ից ՀՀ
եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է:
- 2005-2006թթ. եղել
է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
- 2008թ-ին անդամակցել
է ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիային: Ֆրանսիայի հայ
իրավաբանների միության պատվավոր անդամ է:
Անդամակցում է նաեւ Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը:
- 2009թ. դարձել
է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ:
- 2010 թվականին անդամակցել
է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը եւ Ասիական օմբուդսմենների
միությանը:
- 2011թ. մարտից՝ Կենտրոնական
Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Զեկույցներով
հանդես է եկել Հարվարդի եւ Միչիգանի համալսարաններում: Արմեն Հարությունյանն
ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի եւ 7 մենագրության հեղինակ է:
Արմեն Հարությունյանն անցել է ՄԻՊ պարտականությունների կատարմանը 2006թ.
փետրվարի 20-ից:
- 2011թ.-ի փետրվարի 1-ին հրաժարականի
մասին դիմում է ներկայացրել ՀՀ ազգային ժողով այլ աշխատանքի անցնելու
կապակցությամբ:
- 2011 թվականի մարտից՝
Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։
- 2015 թ. հունիսի 22-ին ԵԽ
նախարարների կոմիտեի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի դատավոր։