Մինչև մարդու իրավունքներին և ազատություններին
վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը ուղարկվում են Մարդու իրավունքների
պաշպանին՝ դրանց վերաբերյալ իրավասու մարմին գրավոր կարծիք ներկայացնելու: Նշվածն իրականացվում
է Պաշտպանի՝ մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի
կատարելագործման սահմանադրական լիազորության շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանը, իրավունքներին
ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական
լիազորության շրջանակներում, մշակում և իրավասու մարմինների քննարկմանն է նարկայացնում
իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ: Նախագծերում
ներկայացված լուծումները բխում են ինչպես Պաշտպանին հասցեագրված դիմումների քննարկման
այնպես էլ մշտադիտարկման այցերի արդյունքներից: