Մարդու իրավունքների պաշտպանը, յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 31-ը հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատություններ պաշտպանության վիճակի մասին:
Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում նաև առանձին զեկույց նախորդ տարվա ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանն ուղղված գործունեության վերաբերյալ:
Տարբեր տարիների տարեկան հաղորդումները և զեկույցները պարունակում են ինչպես առանձին ոլորտներում առկա խնդիրների մասին վերլուծություններ, այնպես էլ դրանց լուծման ուղղված կոնկրետ առաջարկներ: