Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի
(ծածկագիր՝ ՄԻՊԱ-2.1-10) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի
պետի (ծածկագիր՝ ՄԻՊԱ-2.1-10) պաշտոնի
բնութագրի, պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սահմանված գործառույթների,
իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի
համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի,
մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպման
լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է
պաշտոնի անձնագրում:
1. Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական,
սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի, երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետը՝
1)
ապահովում է Բաժնին մակագրված դիմում-բողոքների
ուսումնասիրության և քննարկման պատշաճ ընթացքը.
2)
Պաշտպանի կամ
Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ իրավունքների և ազատությունների ենթադրյալ
խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա կազմակերպում է արագ
արձագանքման այց և մասնակցում դրան.
3)
պլանավորում և կազմակերպում է պարբերական, ինչպես նաև ըստ
անհրաժեշտության այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ
կազմակերպություններ, ներառյալ` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող
հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ.
4)
այցի արդյունքների ամփոփման հիման վրա, երեխաների
իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության նպատակով իրավասու
մարմիններին և կազմակերպություններին Պաշտպանի կողմից առաջարկություններ
ներկայացնելու համար՝ ապահովում է համապատասխան փաստաթղթի նախագծի մշակումը.
5)
այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև
դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ
տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր և փաստաթղթեր.
6)
իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության
ոլորտի ներպետական օրենսդրության‚ միջազգային փորձի‚ «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի
կազմակերպության կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների
և այլ միջազգային փաստաթղթերի և հանձնարարականների ուսումնասիրում, պատրաստում
զեկույցներ և տեղեկանքներ.
7)
իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության
ոլորտի ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանում և
վերլուծություն‚ անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական
մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծեր.
8)
ապահովում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում
գործող հասարակական, բարեգործական, կազմակերպությունների, հիմնադրամների հետ համագործակցությունը.
9)
իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
10)
քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական
խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց
արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
11)
ապահովում է Բաժնի գործառույթներին առնչվող թեժ գծի կամ
այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը և
հանձնումն Աշխատակազմի քարտուղարության արագ արձագանքման և դիմումների ընդունման
վարչությանը.
12) ապահովում է Պաշտպանի տարեկան հաղորդման կամ արտահերթ հրապարակային
զեկույցների համար նյութերի նախապատրաստումը և մասնակցում է տարեկան հաղորդման և
արտահերթ զեկույցների կազմման աշխատանքներին.
13) անհրաժեշտության դեպքում
ապահովում է Պաշտպանի՝ երեխայի իրավունքներին առնչվող հատուկ հրապարակային զեկույցների
համար նյութերի նախապատրաստումը և մասնակցում է դրանց կազմման աշխատանքներին.
14) ապահովում
է առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի,
զեկուցագրերի և այլ գրությունների կազմման աշխատանքները.
15) Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
16) Պաշտպանի
կամ Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ ստորագրում է Բաժնի անունից
պատրաստվող փաստաթղթերը.
17) Դեպարտամենտի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի
աշխատողներին գնահատելու, վերապատրաստելու, խրախուսելու կամ կարգապահական տույժի
ենթարկելու, ինչպես նաև գործուղելու, արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.
18) Դեպարտամենտի
ղեկավարին առաջարկություն է ներկայացնում Բաժնի աշխատողի բացակայության դեպքում
նրան փոխարինելու մասին.
19) կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի
լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի հանձնարարությունները:
Սույն կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործառույթներն իրականացվում
են Պաշտպանի որոշման հիման վրա:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ
(սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ
(սահմանափակումներ):
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ կամ պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
3) առնվազն մեկ
օտար լեզվի իմացություն.
4) Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի
Հանրապետության սահմանադրական օրենքի, «Երեխայի իրավունքների մասին» Միավորված
ազգերի կազմակերպության կոնվենցիայի, «Երեխայի
իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական
պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի
Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, իր լիազորությունների հետ կապված գործող այլ
օրենքների, իրավական ակտերի իմացություն.
5) տիրապետում է
անհրաժեշտ տեղեկատվությանը.
6)
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
7) ժամանակի
կառավարման հմտություններ և ճշտապահություն.
8) սեղմ
ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն.
9) համակարգչային
հմտություններ.
10) միջանձնային հարաբերությունների
ձևավորման ունակություններ
3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
4. Դիմողը Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և
անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Պուշկինի 56ա) պետք է ներկայացնի հետևյալ
փաստաթղթերը`
1)
գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին
հավակնում է.
2)
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային
ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը
հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
3)
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր
զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
4)
տեղեկանքներ` Պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և
լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված
հիվանդություններով չտառապելու մասին.
5) երկու լուսանկար` 3×4 սմ
չափի.
6)
անձնագրի պատճենը.
7) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները.
5. Դիմողը մրցույթին
մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ
անձը հաստատող այլ փաստաթուղթ:
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին կարող է դիմել նաև առցանց եղանակով: Այդ նպատակով քաղաքացին Պաշտպանի ombuds@ombuds.am պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկում է լրացված
դիմումի (Ձև 1) լուսապատճենը
և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
7. Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
8.Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից
մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
9.Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման
վերջին ժամկետն է` 2021 թվականի հունվարի 11-ը:
10. Նշված թափուր
պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2021 թվականի հունվարի 19-ին, ժամը` 15:00-ին, Պաշտպանի աշխատակազմի
գտնվելու վայրում (ք. Երևան, Պուշկինի 56ա):
11. Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «հարցարան» ձևաչափով:
12. Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ,
պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և
պատասխանատվության զգացում:
13. Լրացուցիչ տեղեկություններ
ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի
կառավարման բաժին (ք. Երևան, Պուշկինի 56ա, հեռ. (+374 10) 53-94-48):