ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ` Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է ներքին մրցույթ Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Պաշտպանի աշխատակազմի քարտուղարության փաստաթղթաշրջանառության ապահովման
և դիմումների ընդունման վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 05-7.2.Ա-Ղ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Պաշտպանի աշխատակազմի քարտուղարության
փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման վարչության պետի
տեղակալի (ծածկագիր՝ 05-7.2.Ա-Ղ5-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող պետական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների,
պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող
կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական
գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին
տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
https://hartak.cso.gov.am/user/positions/25488/details/81084/print
1.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն իրավագիտություն /042101.00.6 կամ 042101.00.7/ մասնագիտությամբ
2) Հանրային ծառայության
առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ
իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. դիմում
(առցանց),
2. ինքնակենսագրությունը
(ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
3. անձնագրի և/կամ նույնականացման քարտի`
լուսապատճենը (եթե անձի նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա
անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին
տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին
տեղեկանքի լուսապատճենը),
4. բարձրագույն կրթությունը հավաստող
փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի
լուսապատճեն(ներ)ը,
6. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական
գրքույկի (գրառում ունեցող բոլոր էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող
ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը,
7. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի
լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն
պաշտոնական թարգմանությունների)։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
3.Ներքին մրցույթին կարող են մասնակցել ՄԻՊ աշխատակազմի հանրային
ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողները, քաղաքացիական ծառայության
կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև ՄԻՊ
աշխատակազմի այլ պետական ծառայության
կադրերի ռեզերվում գրանցված հանրային ծառայողները, որոնց կադրերի ռեզերվի վարումն
իրականացվում օրենքով սահմանված կարգով:
4.Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քարտուղարության փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման
վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 05-7.2.Ա-Ղ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի միջոցով՝ https://cso.gov.am/։
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար
անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության
բովանդակությանը և տվյալ պաշտոնի անձնագրին՝ քաղաքացին կարող է հայտարարության
տեքստի վերջում նշված «Դիմել» կոճակի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» կոճակը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե,
գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի
միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում (զանգակ նշանի տեսքով «Ծանուցումներ» բաժնի կողքին) լրացնել
անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության
մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» կոճակը:
«Իմ էջի» անձնական տվյալները լրացնելուց և անհրաժեշտ փաստաթղթերը կցելուց հետո
անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին
հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է
ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ
անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում՝ կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնում առկա գրառումից։
Նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել»
կոճակը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» կոճակը, ապա դիմումը ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» կոճակը, ապա անհրաժեշտ է
խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին
ներկայացնել այն։
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է
փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման նպատակով: Նման դեպքում
քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկվելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում
կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց
մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և
սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերի խմբագրման համար անհրաժեշտ է անցնել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը,
սեղմել «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով կրկին
ներկայացնել դիմումը։
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և
գաղտնաբառը:
5. Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025
թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
6.
Նշված
թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի
փուլը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու
վայրում (ք. Երևան, Պուշկինի 56ա):
7.
Հարցազրույցի
փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
8.
Նշված
պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված,
գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
9.
Հարցազրույցի փուլի
բնագավառներ` «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենք, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք,
հարցազրույցի փուլում
ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողություններ։
Պաշտպանի
աշխատակազմի լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի
իմացություն:
10. Լրացուցիչ տեղեկություններ
ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի
կառավարման բաժին (ք. Երևան, Պուշկինի 56ա, հեռ. (+374 010-53-08-58):