1.Նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
Մարդու իրավունքների պաշտպանությանն
ու խթանմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում, մարդու իրավունքների
ու ազատությունների պաշտպանության ոլորտին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ զեկույցների
մշակմանը աջակցություն, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության
վերաբերյալ լրատվամիջոցների կամ պաշտոնական հրապարակումների նյութերի թարգմանություն և վերլուծություն:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավվում է մինչև 2022 թվականի
դեկտեմբերի 31-ը:
3. Փորձագետի պարտականությունները՝
1.
միջազգային, այդ թվում ոչ
կառավարական, կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների ու Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունների, հասարարակական
կազմակերպությունների հետ համատեղ
իրականացվող մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ծրագրերի
մշակում և իրականացում.
2.
աջակցություն միջազգային մոնիտորինգային
կազմակերպություններին ներկայացվող մարդու իրավունքների ու ազատությունների
պաշտպանության ոլորտին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ զեկույցների մշակմանը.
3.
մամուլի հաղորդագրությունների և այլ նյութերի թարգմանության
ապահովում.
4.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ լրատվամիջոցների կամ
պաշտոնական հրապարակումների նյութերի թարգմանություն և վերլուծություն.
5.
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կամ
կազմակերպմամբ՝ մասնակցություն իր իրավասությանը վերաբերող քննարկումների կամ այլ
միջոցառումների.
6.
Սահմանված ժամկետներում փորձագետի աշխատանքների ծրագրով
նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների ու տեղեկանքների ներկայացում.
7.
Սահմանված ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային
կարգապահության պահպանում.
8.
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության
մասին ՀՀ օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ
պարտականությունների կատարում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
1) բարձրագույն կրթություն.
2) իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ
հմտություններ.
3) ոլորտը կարգավորող օրենսդրության և իր աշխատանքի
բնույթի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) իր լիազորությունների հետ կապված համակարգչով և ժամանակակից
տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
6) ժամանակի կառավարման հմտություններ և ճշտապահություն.
7) սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու
ունակություն.
8) միջանձնային հարաբերությունների ձևավորման ունակություններ.
9) ռուսերենի և անգլերենի իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետը.
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022թ. մայիսի 16-ը ներառյալ:
6.Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
հասցե՝ Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10) 53-02-62, էլ. փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ
պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը
վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով
սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային
ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական
դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես
նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված
կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից ընտրություն կատարելու եղանակը.
Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա
ընթացքում կատարվում է ընտրություն և առաջարկվում է կնքել պայմանագիր: Ընտրություն
կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և ըստ անհրաժեշտության նաև հարցազրույցի արդյունքում: Եթե հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունը
ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել
պայմանագիր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է ներկայացվելու փորձագետ ներգրավելու համար դիմած այլ հավակնորդների:
9. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
1) դիմում (դիմումի ձևը կցվում է).
2) ինքնակենսագրական.
3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման
տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի`
դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս
բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից)
հաստատված պատճենները.
4) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝
զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
5) մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
6) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ
նույնականացման քարտի պատճենները:
Քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պաշտոնական ombuds@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և
փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան
հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի
միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային
օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն
վարչական շրջան, Պուշկինի 56ա, հեռ.` 010-53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝
ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի
պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ)
____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների)
_________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող
փաստաթղթի ______ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության
դեպքում) ___________________էջ.
5. Այլ
___________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի
պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար
զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու
մասին: