Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության
դեպարտամենտի, սոցիալ-տնտեսական և
մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի (ծածկագիր՝ ՄԻՊԱ-2.1-4) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության
դեպարտամենտի, սոցիալ-տնտեսական և
մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի (ծածկագիր՝ ՄԻՊԱ-2.1-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սահմանված
գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող
պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի
բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև
պաշտոնի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին
տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
1. Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական,
սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի, սոցիալ-տնտեսական և
մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետը՝
1) ապահովում է Վարչությանը մակագրված
դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման պատշաճ ընթացքը.
2) Պաշտպանի կամ Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ
իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ
տեղեկությունների հիման վրա կազմակերպում է արագ արձագանքման այց և մասնակցում
դրան.
3) պլանավորում և կազմակերպում է ըստ
անհրաժեշտության այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ
կազմակերպություններ.
4) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից և
կազմակերպություններից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և
խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ,
նյութեր և փաստաթղթեր.
5) իրականացնում է սոցիալ-տնտեսական և մշակութային
իրավունքների պաշտպանության ոլորտի ներպետական օրենսդրության‚ միջազգային փորձի‚
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային
փաստաթղթերի և հանձնարարականների ուսումնասիրում, պատրաստում զեկույցներ և
տեղեկանքներ.
6) իրականացնում է սոցիալ-տնտեսական և մշակութային
իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական իրավական ակտերում օրենսդրական
խնդիրների (բացերի) վերհանում և վերլուծություն‚ անհրաժեշտության դեպքում
նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների
(առաջարկների) նախագծեր.
7) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
8) քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական
խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց
արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
9) ապահովում է Վարչության գործառույթներին առնչվող
թեժ գծի կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը,
վերլուծումը և հանձնումն Աշխատակազմի քարտուղարության արագ արձագանքման և
դիմումների ընդունման վարչությանը.
10) ապահովում է Պաշտպանի
տարեկան հաղորդման կամ արտահերթ հրապարակային զեկույցների համար նյութերի
նախապատրաստումը և մասնակցում է տարեկան հաղորդման և արտահերթ զեկույցների կազմման
աշխատանքներին.
11) անհրաժեշտության դեպքում
ապահովում է Պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանությանն առնչվող հատուկ հրապարակային զեկույցների համար նյութերի
նախապատրաստումը և մասնակցում է դրանց կազմման աշխատանքներին.
12) ապահովում է
առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի
և այլ գրությունների կազմման աշխատանքները.
13) Դեպարտամենտի ղեկավարին է
ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
14) Պաշտպանի կամ
Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ ստորագրում է Վարչության անունից
պատրաստվող փաստաթղթերը.
15) Դեպարտամենտի ղեկավարին
առաջարկություններ է ներկայացնում Վարչության աշխատողներին գնահատելու,
վերապատրաստելու, խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու, ինչպես նաև
գործուղելու, արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.
16) Դեպարտամենտի ղեկավարին
առաջարկություն է ներկայացնում Վարչության աշխատողի բացակայության դեպքում նրան
փոխարինելու մասին.
17) կատարում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված
Պաշտպանի հանձնարարությունները:
Սույն կետի 3-րդ և 5-րդ
ենթակետերով նախատեսված գործառույթներն իրականացվում են Պաշտպանի որոշման հիման
վրա:
Վարչության պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ
իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ
պարտականություններ (սահմանափակումներ):
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն՝
իրավագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության
առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ
առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ կամ գիտական աստիճան կամ չորս տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ
հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ
կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի
իմացություն.
4) Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների
վերաբերյալ, ընտանեկան, աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի, «Նորմատիվ
իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Պետական կենսաթոշակների մասին»,
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, իր
լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.
5) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
6) տրամաբանելու, տարբեր
իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
7) ժամանակի կառավարման
հմտություններ և ճշտապահություն.
8) սեղմ ժամկետներում
հանձնարարություններ կատարելու ունակություն.
9) համակարգչային
հմտություններ.
10)
միջանձնային հարաբերությունների ձևավորման ունակություններ.
3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին
կարող են դիմել միայն Պաշտպանի
աշխատակազմում պետական ծառայողները և Պաշտպանի աշխատակազմի կադրերի ռեզերվում
ընդգրկված անձինք:
4. Դիմողը Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի
կառավարման բաժին (ք. Երևան, Պուշկինի 56ա) պետք է ներկայացնի հետևյալ
փաստաթղթերը`
1) գրավոր
դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
2) տվյալ
պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային
ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը
հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները՝ բնօրինակների
հետ միասին.
3) արական սեռի
անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային
տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
4)
տեղեկանքներ` Պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և
լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված
հիվանդություններով չտառապելու մասին.
5) երկու լուսանկար` 3×4 սմ չափի.
6) անձնագրի
պատճենը.
7)աշխատանքային
գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները.
5. Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը
հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին կարող է դիմել նաև առցանց եղանակով: Այդ նպատակով քաղաքացին Պաշտպանի ombuds@ombuds.am պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկում է լրացված դիմումի (Ձև 1) լուսապատճենը և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
7. Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող
այլ փաստաթղթով:
8.Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև
17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
9.Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին
ժամկետն է` 2022 թվականի ապրիլի 15-ը:
10. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը
կկայանա 2022 թվականի մայիսի 2-ին, ժամը` 15:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու
վայրում (ք. Երևան, Պուշկինի 56ա):
11. Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «հարցարան» ձևաչափով:
12. Թեստն ընդգրկելու է հարցեր
ՀՀ Սահմանադրությունից, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքից, պետական ծառայության տվյալ պաշտոնի
անձնագրից և պաշտոնի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտերից:
13. Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ,
պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և
պատասխանատվության զգացում:
14. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք
դիմել Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք.
Երևան, Պուշկինի 56ա, հեռ. (+374 10) 53-94-48):
Ձև № 1
Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանին
_______________________________________________
-ից
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________
(քաղաքացիությունը), (սեռը)
_______________________________________________
(նույնականացման քարտի (անձնագրի) սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրվել)
_______________________________________________________
(հանրային ծառայության համարանիշը
կամ համապատասխան տեղեկանքի համարը և
տրման ամսաթիվը, եթե անձը հրաժարվել
է հանրային ծառայության համարանիշի
տրամադրումից)
_______________________________________________________
(հաշվառման հասցեն)
_______________________________________________________
(բնակության հասցեն)
_______________________________________________________
(հեռախոսահամարները՝ բջջային և
աշխատանքային)
_______________________________________________________
(էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու
________________________________________
(համապատասխան
մարմնի անվանումը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(պաշտոնի
անվանումը և ծածկագիրը)
թափուր պաշտոնն
զբաղեցնելու համար 2022 թվականի____________________ին, ժամը __________ին
հայտարարված __________________ մրցույթին:
(մրցույթի տեսակը)
Միաժամանակ հայտնում
եմ, որ՝
1. հայերենին ______________________________________________________________.
(տիրապետում
եմ, չեմ տիրապետում)
2. դատական կարգով
անգործունակ կամ սահմանափակ
գործունակ ________________________________________________________________.
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)
3. սահմանված կարգով
չհանված կամ չմարված
Դատվածություն ______________________.
(ունեմ, չունեմ)
4. կառավարության
որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված
հիվանդություններից
որևէ մեկով _______________________________________________.
(տառապում եմ, չեմ տառապում)
5. տիրապետում եմ հետևյալ
համակարգչային ծրագրերին՝
☐ Windows, ☐ Word, ☐ Excel, ☐ Access, ☐ PowerPoint, ☐ այլ.
6. տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
______________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ
բացատրվել)
______________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ
բացատրվել)
7. ___________________________
հաշմանդամություն.
(ունեմ,
չունեմ)
8.
________________________________________________ տեսողական խնդիրներ:
(ունեմ,
չունեմ)
Կից ներկայացնում եմ
հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝
1. անձնագրի
լուսապատճենը՝ ___________ էջ.
2. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը՝
___________ էջ.
3. աշխատանքային
գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը՝ ___________ էջ.
4. զինվորական գրքույկի
լուսապատճենը՝ ___________ էջ.
5. այլ՝ ___________
էջ:
6.
Նախազգուշացված եմ, որ պետական ծառայության պաշտոնում նշանակվելու
դեպքում,
կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցված պաշտոնից ազատվելու և
սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝
____________________________
(ստորագրությունը)
(____________________________________________)
(անունը, ազգանունը)
________________________________________
(օրը, ամիսը, տարին)