Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ ՄԻՊԱ-1.1-1) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ ՄԻՊԱ-1.1-1) պաշտոնի
բնութագրի, պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սահմանված գործառույթների,
իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի
համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի,
մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպման
լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է
պաշտոնի անձնագրում:
1. Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը՝
1)
իրականացնում է
Քարտուղարության անմիջական ղեկավարումը.
2)
օժանդակում է կադրային
քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված
աշխատանքներին.
3)
իր իրավասության սահմաններում
արձակում է հրամաններ, հանձնարարականներ, ընդունում
որոշումներ.
4)
նշանակում և պաշտոնից ազատում
է Քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց
նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ.
5)
ապահովում է Աշխատակազմի
գործունեությանն առնչվող տվյալների վերլուծությունը և ամփոփումը.
6)
իրականացնում է Պաշտպանին
ներկայացված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ
կապված աշխատանքները.
7)
ապահովում է Աշխատակազմում
պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը.
8)
ապահովում է համացանցում
Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.
9)
ապահովում է Պաշտպանի
խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև պետական ծառայողների
վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների
իրականացումը.
10)
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարչական
հիմնարկի ղեկավարի լիազորությունները.
11) ապահովում է
Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով
անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
12)մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև պետական
ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման
աշխատանքներին.
13) ապահովում է Աշխատակազմի
պետական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու
նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
14) ապահովում է Աշխատակազմի
ֆինանսատնտեսական աջակցության, աշխատանքային անհրաժեշտ պայմանների, նյութական և
վարչատնտեսական ապահովության հետ կապված
աշխատանքները.
15) մասնակցում է ֆինանuական
հաշվետվությունների կազմմանը, այդ թվում` նաև տրամադրում է տեղեկատվություն`
հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի փաuտացի եկամուտների, ծախuերի և
կանխատեuումների մաuին.
16) ապահովում է ծախսերի
կատարման ընթացքում ծագած թերությունների հայտնաբերումը, միջոցներ է ձեռնարկում
ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
17) Պաշտպանին ներկայացնում է
վարչատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար առաջարկություններ.
18) ապահովում է գնումների
մաuին Հայաստանի Հանրապետության
oրենuդրությանը համապատաuխան գնումների գործընթացը.
19) վերահսկում է գնումների
գործի կազմակերպման պատասխանատուին վերապահված լիազորությունները.
20) ստուգում է
տեխնիկատնտեսական անձնակազմի կատարած աշխատանքները և անհրաժեշտության դեպքում
տալիս ցուցումներ.
21) Պաշտպանին
առաջարկություններ է ներկայացնում՝ Աշխատակազմի աշխատողներին Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական տույժի ենթարկելու և
խրախուսելու վերաբերյալ.
22)
միջնորդություն է ներկայացնում Պաշտպանին՝ Աշխատակազմի
աշխատողներին գործուղելու,
արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.
23) առաջարկություններ է
ներկայացնում աշխատողների փոխարինման վերաբերյալ.
24) Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական
գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
25) ապահովում է Աշխատակազմի
բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում
Պաշտպանին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
26) ապահովում է Աշխատակազմի
միջնաժամկետ ծախսային ծրագրերն սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.
27) ապահովում է Աշխատակազմի
բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
28) ապահովում է միջնաժամկետ
ծախսային ծրագրերով և այլ ծրագրերով Աշխատակազմի գործունեության, ձեռքբերված
արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում
հաշվետվությունների ներկայացումը.
29) օրենքով սահմանված կարգով
գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի
համար.
30) կազմակերպում
է Պաշտպանի Աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման
աշխատանքները.
31) իր լիազորությունների
սահմաններում Պաշտպանի ստորագրությանն է ներկայացնում Պաշտպանի հրամանների,
որոշումների, ինչպես նաև հանձնարարականների նախագծերը.
32) Պաշտպանի աշխատակազմում
կազմակերպում է գործավարության և տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքները.
33) Պաշտպանի
հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
34) Պաշտպանին է ներկայացնում
Աշխատակազմի աշխատանքային ծրագրերը.
35) այլ մարմիններից,
պաշտոնատար անձանցից ստանում է Աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների
իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
36) ապահովում է Պաշտպանի
տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի
նախապատրաստումը և մասնակցում է դրանց կազմման աշխատանքներին.
37) ստորագրում է Աշխատակազմի
անունից պատրաստվող փաստաթղթերը.
38) Աշխատակազմի
լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ
փաստաթղթեր, ըստ անհրաժեշտության Պաշտպանին է ներկայացնում առաջարկություններ՝
Աշխատակազմի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների
ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
39) Աշխատակազմի առջև դրված
գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել
խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների
պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
40) իրականացնում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական
օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված գործառույթներ.
Գլխավոր քարտուղարն ունի
օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական
երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ
(սահմանափակումներ):
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն`
իրավագիտություն կամ տնտեսագիտություն
(էկոնոմիկա) կամ կառավարում (մենեջմենթ) մասնագիտությամբ.
2) պետական ծառայության
գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն
հինգ տարվա պետական ծառայության ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական
կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների
ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և
ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային
ստաժ կամ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի
իմացություն.
4) Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի
Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական
ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Հայաստանի
Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին»,
«Գնումների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ
իմացություն.
5) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
6) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում
կողմնորոշվելու ունակություն.
7) համակարգչային
հմտություններ.
8) ժամանակի կառավարման
հմտություններ և ճշտապահություն.
9) սեղմ ժամկետներում
հանձնարարություններ կատարելու ունակություն.
10)
միջանձնային հարաբերությունների ձևավորման ունակություններ.
3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
4. Դիմողը Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և
անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Պուշկինի 56ա) պետք է ներկայացնի հետևյալ
փաստաթղթերը`
1)
գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին
հավակնում է.
2)
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային
ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը
հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները՝ բնօրինակների
հետ միասին.
3)
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր
զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
4)
տեղեկանքներ` Պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և
լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված
հիվանդություններով չտառապելու մասին.
5) երկու լուսանկար` 3×4 սմ
չափի.
6)
անձնագրի պատճենը.
7) աշխատանքային գործունեությունը հավաստող
փաստաթղթերի լուսապատճենները.
5. Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը
հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին կարող է դիմել նաև առցանց եղանակով: Այդ նպատակով քաղաքացին Պաշտպանի ombuds@ombuds.am պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկում է լրացված
դիմումի (Ձև 1) լուսապատճենը
և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
7. Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ
անձը հաստատող այլ փաստաթղթով:
8.Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից
մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
9.Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման
վերջին ժամկետն է` 2022 թվականի մայիսի 17-ը:
10. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
հայտարարված մրցույթը կկայանա 2022 թվականի հունիսի 2-ին, ժամը` 15:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Երևան,
Պուշկինի 56ա):
11. Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «հարցարան»
ձևաչափով:
12. Թեստն ընդգրկելու է հարցեր ՀՀ Սահմանադրությունից, «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին» սահմանադրական օրենքից, պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրից և
պաշտոնի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտերից:
13. Նշված պաշտոնին հավակնող
անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա
նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
14. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար
կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին
(ք. Երևան, Պուշկինի 56ա, հեռ. (+374 10) 53-94-48):
Ձև № 1
Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանին
_______________________________________________
-ից
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________
(քաղաքացիությունը), (սեռը)
_______________________________________________
(նույնականացման քարտի (անձնագրի) սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրվել)
_______________________________________________________
(հանրային ծառայության համարանիշը
կամ համապատասխան տեղեկանքի համարը և
տրման ամսաթիվը, եթե անձը հրաժարվել
է հանրային ծառայության համարանիշի
տրամադրումից)
_______________________________________________________
(հաշվառման հասցեն)
_______________________________________________________
(բնակության հասցեն)
_______________________________________________________
(հեռախոսահամարները՝ բջջային և
աշխատանքային)
_______________________________________________________
(էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու
________________________________________
(համապատասխան
մարմնի անվանումը)
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
(պաշտոնի
անվանումը և ծածկագիրը)
թափուր պաշտոնն
զբաղեցնելու համար 2022 թվականի____________________ին, ժամը __________ին
հայտարարված __________________ մրցույթին:
(մրցույթի տեսակը)
Միաժամանակ հայտնում
եմ, որ՝
1. հայերենին ______________________________________________________________.
(տիրապետում
եմ, չեմ տիրապետում)
2. դատական կարգով
անգործունակ կամ սահմանափակ
գործունակ ________________________________________________________________.
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)
3. սահմանված կարգով
չհանված կամ չմարված
Դատվածություն ______________________.
(ունեմ, չունեմ)
4. կառավարության
որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված
հիվանդություններից
որևէ մեկով _______________________________________________.
(տառապում եմ, չեմ տառապում)
5. տիրապետում եմ
հետևյալ համակարգչային ծրագրերին՝
☐ Windows, ☐ Word, ☐ Excel, ☐ Access, ☐ PowerPoint, ☐ այլ.
6. տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
__________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
___________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ
բացատրվել)
7. ___________________________
հաշմանդամություն.
(ունեմ, չունեմ)
8.
________________________________________________ տեսողական խնդիրներ:
(ունեմ,
չունեմ)
Կից ներկայացնում եմ
հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝
1. անձնագրի
լուսապատճենը՝ ___________ էջ.
2. դիպլոմ(ներ)ի
լուսապատճեն(ներ)ը՝ ___________ էջ.
3. աշխատանքային
գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը՝ ___________ էջ.
4. զինվորական գրքույկի
լուսապատճենը՝ ___________ էջ.
5. այլ՝ ___________
էջ:
6.
Նախազգուշացված եմ, որ պետական ծառայության պաշտոնում նշանակվելու
դեպքում,
կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցված պաշտոնից ազատվելու և
սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝
____________________________
(ստորագրությունը)
(____________________________________________)
(անունը, ազգանունը)
________________________________________
(օրը, ամիսը, տարին)