«Մեր բոլորի
կարևորագույն խնդիրը պետք է լինի այն, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության հարցում
կարողանանք ձևավորել միասնական մոտեցումներ և ընդհանուր տեսլական»,– նշել է Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ հյուրընկալվելով ReOpen Media-ի տաղավարում։
Դիանա
Կարապետյանի հետ զրույցում Պաշտպանն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝
• Գերիների
և անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև այդ ուղղությամբ
միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքներին,
• Վերջին
շրջանում հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներին և դրանց համատեքստում
Պաշտպանի հաստատության գործառույթներին,
• Կրոնական
ազատությունների երաշխավորման ոլորտում առկա մտահոգություններին,
• Ոստիկանության
կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքերին,
Ատելության խոսքի և անհանդուրժողականության
դրսևորումների աճին, ամբողջ միջավայրի քաղաքականացվածությանը, ինչպես
նաև մի շարք այլ առանցքային հարցերի: