Ժիրայր
Ոսկանյանի հետ հարցազրույցում Պաշտպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն
պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից
խնդրահարույց լինելու հանգամանքին և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորությանը:
Այս համատեքտում
Անահիտ Մանասյանը խոսել է իր լիազորությունների շրջանակի ու գործիքակազմի, մարդու իրավունքների
պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների և դերակատարների արձագանքների
մասին:
Ի թիվս
այնի, Անահիտ Մանասյանը ներկայացրել է մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության
վիճակը, անդրադարձել սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին, իրավապահ համակարգի
ղեկավար պաշտոններում կանանց նշանակումների կարևորությանը կարծրատիպերի հաղթահարման
տեսանկյունից, ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:
Պաշտպանը
խոսել է նաև տղամարդկանց իրավունքների տեսանկյունից առկա խնդիրների ու կարծրատիպերի
մասին:
Անդրադարձ
է կատարվել նաև «փակ հաստատություններում» մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի
հարցերին, այս համատեքստում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին: