ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը
հրապարակել է ատելության խոսքի բացասական հետևանքների մասին տեսանյութ՝ շեշտելով, որ
այն որևէ կապ չունի խոսքի ազատության հետ:
Ատելության խոսքի դեմ պայքարին
վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում
Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների
եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով»
ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն
հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի
կողմից:
Տեսանյութի ուղերձն է, որ
բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով
յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։