Մարդու իրավունքների պաշտպանի
նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ
հերոսը Մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանն է:
Երկու երեխաների մայրն իր օրինակով
հասկացել է՝ անհրաժեշտ է ստեղծել մի վայր, որտեղ միաժամանակ և´ երեխաներն ապահով
կլինեն, և´ մայրիկները կկարողանան առանց երեխաների զրուցել, սուրճ խմել, ժամանակ
անցկացնել:
«Կանայք պետք է լինեն շատ համարձակ, և
երբ դու դիմում ես այդ համարձակ քայլին՝ միշտ ինչ-որ հրաշք է կատարվում: Ցանկացած
դժվարության մեջ ես հիշում եմ՝ հանուն իմ ընտանիքի պետք է լինեմ ուժեղ, պետք է
լինեմ սթափ»,- ասում է Աննա Մինասյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների
պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման
արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ
կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր
օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ
ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ
օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է
#Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։