Անահիտ Մանասյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային
օրը, «Հայրենակից» հաղորդաշարի շրջանակում ներկայացրել է Հայաստանում երեխաների իրավունքների
պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող
աշխատանքները, մանրամասն անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների
իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ Պաշտպանի հաստատության կողմից իրականացված
և մինչ օրս շարունակվող, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումները միջազգային
գործընկերներին ներկայացնելու ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված
աշխատանքներին։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ պետությունը
պետք է ստեղծի այնպիսի համակարգ, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուր երեխայի իրավունքը։
«Թեև պետությունն աշխատանքներ իրականացնում է երեխաների իրավունքների
պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ, սակայն ես՝ որպես Մարդու իրավունքների
պաշտպան, արձանագրում եմ, որ մեր պետության անելիքները դեռ բավականին շատ են»,- ասել
է Պաշտպանը։