«Նոր Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի հետ, մասնավորապես՝ ուզում եմ կարևորել օրենսդրական ակտերի նախագծերի տեսքով առաջարկները, որոնք մենք ստանում եմ Մարդու իրավունքների պաշտպանից, ինչպես նաև այն, որ մինչև ընդունվելը օրենքները համապատասխան փորձաքննություն են անցնում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Օրինակ՝ այս տարի առաջին անգամ խորհրդարանն ընդունեց քրեակատարողական օրենսդրության բարեփոխման մեծ փաթեթ, որը անմիջականորեն մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից և հիմնված է նրա գործունեության արդյունքների վրա: Այս փաթեթի հիման վրա արդեն տեսանելի են դրական տեղաշարժերը, որոնք ներդրվել են ազատությունից զրկված անձի ռիսկային գնահատման մեխանիզմի հիմքերը, նրա նկատմամբ անհատական մոտեցման կարևորությունը և այլն: Որպես խորհրդրդարանի ղեկավար՝ ես կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրությանը հետաքրքրող տարբեր հիմնախնդիրներով իրազեկման արշավների կազմակերպումը, դա զգալիորեն օգնում է օրենքների ավելի լիարժեք ապահովմանը:
Հատկապես կարևորում եմ նրանք, որոնք ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության ներդրմանը, երեխաների իրավունքներին և այլն: Պատշաճ իրազեկումներն են, որ հնարավորություն են տալիս կոտրել կարծրատիպր, բացառել սխալ ընկալումներ: Վստահ եմ մեր ինստիտուտների հետագա համագործակցությունը նոր պտուղներ է տալու»: