Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի
գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր
տրամաչափի զինատեսակներից:
Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր
ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր
դիրքապահները:
Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից
դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի
բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր
ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների
անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական
զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների
իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը: