Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր:
Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում
եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ,
մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական
հանձնաժողովի անդամ պատգամավորներ։