Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել
ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ:
Գլխավոր
թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեության ամենակարևոր ուղղություններից է:
✅ Ոլորտում վերջին տարիներին գրանցվել
է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են:
✅ Երեխաների նկատմամբ բռնությունների
դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում:
✅ Երեխաների մասնակցությունը տարբեր
գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն:
✅ Կրթության համակարգը Հայաստանում
լուրջ վերափոխման կարիք ունի: Եթե այդ վերափոխումը չլինի, հետևանքները շատ ցավալի կլինեն:
✅ Մեր հասարակությունում անհատական
պատասխանատվության սկզբունքը քչերն են գիտակցում: Բոլորը պատասխանատու են համարում
դիմացինին:
Անդրադարձ
է կատարվել նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:
Հաղորդաշարի
շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի` կապված իր ստացած
կրթության, իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի և նախաձեռնությունների և մի
շարք այլ հարցերի հետ: