ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական
հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։ Միջոցառման նպատակն
էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության
խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ
պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների
ներդրման հետագա քայլերը։
Քննարկումը
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ
ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի
կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության
բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: