Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել
է 1in.am-ի տաղավարում:
Գլխավոր թեման` ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան
դեպքերի հետ կապված հարցերն էին:
Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը շատ մտահոգիչ
են, դրանք, ի թիվս այլնի, զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք
են:
Պետք է հրատապ քայլեր ձեռնարկվեն բանակում թե՛ ոչ կանոնադրային
հարաբերությունների վերացման, թե՛ զինված ուժերում այլ բարեփոխումների տեսանկյունից:
Համանման գործերը պետք է դառնան պատշաճ քննության առարկա:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև զորամասեր կատարվող այցերի
մանրամասներին:
Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց,
Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի իրավունքներին, և այդ համատեքստում միջազգային կառույցների
հետ իրականացվող աշխատանքներին:
Քննարկվել են նաև քաղաքական և հանրային գործիչների կողմից ՄԻՊ
հաստատության թիրախավորմանն առնչվող հարցեր:
Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է մի
շարք այլ հարցերի: