Անահիտ
Մանասյանը «Լուրերի» եթերում անդրադարձել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությանը վերաբերելի նկատառումներին: Զեկույցի համաձայն՝ Պաշտպանի ինստիտուտը
դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին:
Զեկույցը,
մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների
միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի
անդամ հաստատությունները:
Անդրադառնալով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է ինչպես իրականացված
աշխատանքները կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության,
ատելության խոսքի, անհանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ
ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն
ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:
Ըստ զեկույցում
տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված
բնույթ է կրում: