Մարդու
իրավունքների պաշտպանը 2013-2024թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ նախորդ տարի Միավորված
ազգերի կազմակերպություն է ներկայացրել այլընտրանքային զեկույց՝ իր մոնիտորինգային
մանդատի շրջանակներում։
Այլընտրանքային
զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել երեխայի իրավունքների ապահովման հետ կապված
խնդիրների, այդ թվում` երեխաների նկատմամբ բռնությունների բացահայտման, կանխարգելման
և արձագանքման հետ կապված խնդիրներին, կրթության և լսված լինելու իրավունքների ապահովման
և այլն:
Զեկույցի
շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած գնահատականներն ու առաջարկություններն
արտացոլվել են ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2024 թվականի եզրափակիչ դիտարկումներում։
ՄԻՊ աշխատակազմի
կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը Հանրային ռադիոյի
«Ձեր փաստաբանը» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Հայաստանում երեխաների իրավունքների
պաշտպանությանը և ներկայացրել ՄԻՊ այլընտրանքային զեկույցի հիմնական շեշտադրումները: