2024 թվականի ապրիլին Մարդու իրավունքների պաշտպանը հաստատությունում
մեկնարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի
ներդրման գործընթացը:
«Սա շատ կարևոր գործիք է հանրային հաստատություններում գենդերային
հավասարության համընդգրկման գործընթացին աջակցելու դիտանկյունից: Ես հույս ունեմ, որ
այս գործիքը և ՄԻՊ հաստատությունում դրա գործարկումն օրինակ կծառայի նաև հայաստանյան
այլ պետական հաստատությունների համար՝ իրացնելու գենդերային հավասարության փաստացի
վիճակի կատարելագործումը և այն բոլոր պարտավորությունները, որոնք մեր պետությունն ունի
այս բնագավառում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: