Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու
իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի
անդամ։
Ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական
ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։ Քվեարկությանը մասնակցել
են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ:
Հեղինակավոր կառույցի Կառավարման
խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային
հաստատությունների ներկայացուցիչները:
Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։