Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային
օրը, ներկա է գտնվել «Արևային զանգակների» համերգին:
Միջոցառումն
անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։ «Արև-երեխաներ»
երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող
և Դաունի համախտանիշ ունեցող երեխաները զանգակներով ներկայացրել են երաժշտական տարբեր
գործեր։