Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային հեռուստաընկերությանը
տված հարցազրույցի շրջանակներում խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց
իրավունքների պաշտպանության մասին։
Հատուկ շեշտադրվել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ
հայ բնակչությունը պարտադրված է լքել հայրենիքը, քանի որ չի ունեցել կյանքի և անվտանգության
որևէ երաշխիք և դարձել է վատ վերաբերմունքի այս կամ այն տեսակի զոհ։
Պաշտպանը ամփոփել է նաև 2023 թ. գործունեության արդյունքները,
խոսել է տարբեր բնագավառներում Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած ծրագրերի
մասին։
Անահիտ Մանասյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք իր
պաշտոնավարման ժամանակահատվածը բավարար է եղել մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում
ամբողջությամբ ներգրավվելու համար, ինչպես նաև ներկայացրել է, թե որն է համարում պաշտոնավարման
ընթացքում իր հիմնական ձեռքբերումը: