Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են ստացվել դիմում-բողոքներ առ այն,
որ որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան
ընդունվելու հնարավորություն, քանի որ վերջիններիս 6 տարեկանը լրացել է մինչև նախորդ
տարվա դեկտեմբերի 31-ը:
Խնդրին
«Լուրեր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։