Նոյեմբերի
25-ից մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային
քարոզարշավը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Առավոտ լուսո» հաղորդաշարի
շրջանակներում ներկայացրել է քարոզարշավի շրջանակներում սպասվող միջոցառումները։ Ընդգծել
է՝ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի
է: Յուրաքանչյուրս պետք է պատշաճ աշխատանք իրականացնի այդ երևույթները կանխարգելելու
ուղղությամբ: