ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության
«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին։
Զրույցի
ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր դիրքորոշումները մի շարք հանրային հնչեղություն
ունեցող հարցերի վերաբերյալ՝ շեշտելով անկախության և սկզբունքայնության պահպանման կարևորությունը։
Քննարկված
թեմաներից էին՝
Արդյո՞ք
Պաշտպանն արձագանքում է հանրային դերակատարների արգելված խոսքի տեսակներին,
Ինչպիսի՞ն
պետք է լինեն ՄԻՊ հաստատության և մասնագիտական համայնքի փոխհարաբերությունները,
Վերջերս
լայն հասարակական հնչեղություն ստացած դեպքը՝ մանկահասակ երեխայի մոր կալանավորումը
և դրան հետևած զարգացումները՝ ներառյալ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը,
Կարո՞ղ
է արդյոք կրոնական կազմակերպությունը ուղղակիորեն լինել քաղաքական դերակատար և ինչպե՞ս
պետք է երաշխավորել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը: