Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Հանրային ռադիոյի «Առանց տողատակի»
հաղորդաշարի տաղավարում:
Լևոն Սարդարյանի
հետ զրույցում Պաշտպանն ամփոփել է անցնող տարին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության
համակարգի առջև ծառացած մարտահրավերները, մարզային, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրեր
այցերի ընթացքում արձանագրված խնդիրները:
Զրույցի
շրջանակում անդրադարձ է կատարվել նաև
☑️ Պաշտպանի և աշխատակազմի գործունեությամբ
պայմանավորված` թիրախավորմանը,
☑️ «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն
եմ» խոսքի հետ կապված քննարկումներին, դրան նախորդող օրն Ազգային ժողովում տեղի ունեցած
հարցուպատասխանին,
☑️ Մարդու իրավունքների ազգային
հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի` Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերելի նկատառումներին: Զեկույցի համաձայն՝
Պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին:
☑️ բռնի տեղահանված անձանց իրավունքներին,
☑️ բուլինգին և այլն: