Ադրբեջանական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց
բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի
Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ,
Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր:
Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական
քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաև կրոնական հիմք:
Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում
ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության
նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով:
Անգլերենով իմ հատուկ ելույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային
կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին:
09.09.2021թ., ք. Էջմիածին
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան