Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Factor TV-ի հետ հարցազրույցի շրջանակներում
անթույլատրելի է համարել բոլոր հանրային գործիչների, այդ թվում՝բարձրաստիճան պաշտոնատար
անձանց կողմից հայհոյանք, վիրավորանք պարունակող խոսքի տարածումը։
Միևնույն
ժամանակ, Պաշտպանը խոսել է ատելության խոսքի և էթիկայի նորմերն առերևույթ խախտող, վիրավորանք
պարունակող խոսքի տարբերակման կարևորության մասին։
Այդ համատեքստում
Անահիտ Մանասյանն անթույլատրելի
է համարել կոնկրետ քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող հավաքների, քաղաքական շարժումների հիմնական լոզունգ հանդիսացող՝
էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների (կամ դրանց բացակայության) և այլ հիմքերով
ատելության խոսքի լայն տարածումը։
Պաշտպանը
խոսել է նաև այն մասին, որ Հայաստանում կամայական արդարադատությունը պետք է բացառված
լինի և դա պետք է բացառել ոչ միայն փաստացի, այլ նաև գործունեությունն իրականացնել
այնպիսի ձևաչափով, որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ չձևավորվի կամայական արդարադատության
առկայության տպավորություն։
Անդրադարձ
է կատարվել նաև այն խնդրահարույց իրավիճակներին, երբ ոստիկանության ծառայողների կողմից
բռնություն կիրառելու դեպքում նրանց նկատմամբ չի հարուցվում քրեական հետապնդում։
Հարցազրույցի
շրջանակներում Պաշտպանը խոսել է նաև վերջին օրերի ձերբակալությունների մասին։ Մարդու
իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռք բերված տեղեկատվության համադրման
արդյունքում հետագայում հարցին կլինի առավել մանրամասն անդրադարձ։