Մայիսի 15-ի մեր
փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից
արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ
ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական
ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների
հետ:
Փաստահավաք
աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած
ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մանրամասները`
տեսանյութում:
Այցի արդյունքները
կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն
ուղղված քայլեր: